ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 5, 2017

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում ենք Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում ենք, որ նոր ուսումնական տարին լինի հագեցած ու հետաքրքիր և ծառայի որպես լուսավոր ճանապարհի սկիզբ մեր բոլոր աշակերտների համար՝ ստեղծելով կրթությամբ կայանալու և կրթության միջոցով իրենց երազանքներն ու ցանկություններն իրագործելու բոլոր նախապայմանները։

Այս ճանապարհին մեծ և անգնահատելի է մանկավարժների ու ծնողների դերը։ Մաղթում ենք նրանց անսպառ եռանդ և ավյուն՝ մշտապես ուղղորդելու երեխաներին և զինելու արդի գիտելիքներով ու դրանք գործնականորեն կիրառելու հմտություններով ու կարողություններով։